Ուրբաթ, 18 Մայիս 2012

ՍՓԻՒՌՔԱՀԱՅ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ-2012

ՏպելԷլ.փոստ

Դասաւորում - Յայտարարութիւններ

2012 թուականին ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութիւնը շարունակում է արտասահմանեան երկրներում գործող հայկական վարժարաններում, դպրոցներում, մանկապարտէզներում, միօրեայ եւ այլ տիպի կրթօճախներում դասաւանդող հայագիտական առարկաների ուսուցիչներին, տնօրէններին, ուսումնական մասի տեսուչներին` վերապատրաստման ծրագիրը:


Վերապատրաստումն ընթանալու է Հայաստանում՝ ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութեան կողմից հաստատուած տարբերակուած հետեւեալ 6 մէկամսեայ ծրագրերով.
- Ուսուցում մանկապարտէզում
- Ուսուցում կիրակնօրեայ դպրոցում
- Տարրական ուսուցում
- Հայոց լեզուի եւ գրականութեան դասաւանդումը միջին եւ աւագ դպրոցում
- Դպրոցների կառավարում
-  Լրացուցիչ կրթութեան ՝ արտադասարանային դաստիարակութեան կազմակերպում:
Դասընթացներն աւարտած ուսուցիչներին կը տրամադրուեն համապատասխան վկայագրեր, ինչպէս նաեւ ուսումնամեթոդական գրականութիւն, դասագրքեր եւ այլ նիւթեր:
Ծրագրի ընթացքում դասընթացների կազմակերպման, ուսուցիչների  կեցութեան եւ շրջագայութեան ծախսերը, ծրագրի բացման օրուանից մինչեւ փակման օրը, ստանձնում է Հայաստանի Հանրապետութիւնը: Ճանապարհածախսը, ներառեալ օդանաւակայանից մինչեւ հիւրատունը, եւ Հայաստան մուտքի արտօնագրի /մուտքի վիզա/ ծախսերը հոգում են մասնակիցները կամ համապատասխան կազմակերպութիւնները, կրթօճախները, բարերարները:
Հայաստան մուտքի օրը համարւում է ծրագրի մեկնարկային օրը՝  Յուլիսի  9-ը: Այն հիւրատան հասցէն, ուր պէտք է ժամանեն մասնակիցները կը փոխանցուի լրացուցիչ:
Ծրագրի ժամանակացոյցը հետեւեալն է.
8 Յուլիսի՝        հիւրատուն մուտքի եւ տեղաւորման օր
9 Յուլիսի՝        դասընթացների բացում
7 Օգոստոսի՝    հիւրատանից ելքի օր:
Մասնակիցներին կÿընձեռնուի հնարաւորութիւն նոյն հիւրատանը մնալու ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութեան համար սահմանուած զեղչուած գներով` Յուլիսի 8-ից աւելի վաղ ժամանելու եւ Օգոստոսի 7-ից աւելի ուշ մեկնելու պարագայում:
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչեւ Յունիսի 4-ը ներառեալ ՀՀ  կրթութեան եւ գիտութեան նախարարութիւն ներկայացնել.
1. Ուսուցչի կողմից լրացուած եւ կրթօճախի տնօրէնութեան կողմից վաւերացուած հայտը /հայտաձեւը կցւում է/,
2.Համայնքի, հաստատութեան կամ կազմակերպութեան կողմից տրուած գործուղման տեղեկանք:
Մասնակցելու նախապատուութիւնը տրուելու է Հայաստան առաջին անգամ ժամանող եւ վերջին երեք տարիներին վերապատրաստում չանցած ուսուցիչներին: Մասնակցութեան պաշտօնական հաստատումները ուսուցիչները կը ստանան իրենց ելեկտրոնային հասցէով Յունիսի 4-ից 18-ը ընկած ժամանակահատւածում: Պաշտօնական հրաւէր նամակի անհրաժեշտութեան դէպքում` խնդրում ենք զգուշացնել նախապէս:
Ծրագրերի ընդհանուր նկարագիրը եւ հիմնական դասախօսների ցանկը կը փոխանցուեն մասնակցութեան հայտ ներկայացրած ուսուցիչներին Յունիս ամսուա ընթացքում: Բոլոր խմբերի ուսումնական ծրագրերում ներառուելու են.
- մանկավարժութիւն
- հոգեբանութիւն
- հիմնական առարկաներ
- կամ ընտրական առարկաներ
Մասնակիցների համար նախատեսւում են նաեւ հանդիպումներ, ճանաչողական-ուսուցողական շրջայցեր եւ մշակութային ծրագիր:
   
Յաւելեալ տեղեկութիւններ կարելի է ստանալ  ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութեան Սփիւռքի հետ կապերի բաժնից.
Հեռ. 374 10 58-13-91
Ֆաքս. 374 10 52-52-07
Էլ. փոստ. Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար կամ Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար
http://www.edu.am/index.php?topMenu=7&menu1=-1&menu2=7&id=5053&lang=arm

Բացառիկ

Տեսանիւթեր

Նոր տեսահոլովակներ!

Փոխարժէք

Լրատու

Անուն:
E-mail:

Այցելուներ

Այս պահուս մենք ունինք 87 հիւրեր 

κατοχυρώσεις ονομάτων.....