Չորեքշաբթի, 10 Փետրուար 2016

ՄԱՄԼՈՅ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՒՆ

ՏպելԷլ.փոստ

Դասաւորում - Յունահայ կեանք

ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչեան հանդիպում ունեցած է
Յունաստանի պաշտպանութեան նախարար Տ. Աւրամոփուլոսի հետ

Ս.թ. Փետրուարի 22-ին Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Գագիկ Ղալաչեանը հանդիպում ունեցաւ Յունաստանի Հանրապետութեան ազգային պաշտպանութեան նախարար Տիմիթրիս Աւրամոփուլոսի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստանի եւ Յունաստանի միջեւ յարաբերութիւնները, որոնց ներկայիս մակարդակը  երկուստեք արժանացաւ բարձր գնահատանքի:
Հանդիպման ընթացքում քննարկուեցին երկու երկրների ռազմական գերատեսչութիւնների միջեւ առկայ համագործակցութեան հետագայ զարգացման հեռանկարները: Կողմերը գոհունակութեամբ արձանագրեցին, որ Հայաստանի եւ Յունաստանի համագործակցութիւնը յաջողութեամբ զարգացել է ռազմական կրթութեան, սպայակազմի վերապատրաստութեան, խաղաղապահութեան, ռազմական արդիւնաբերութեան, ռազմական բժշկութեան եւ այլ բնագաւառներում:
ՀՀ դեսպան Գ.Ղալաչեանի եւ Յունաստանի ազգային պաշտպանութեան նախարար Տ. Աւրամոփուլոսի հանդիպումն անցաւ ջերմ, բարեկամական մթնոլորտում:

Յունաստանում
Հայաստանի Հանրապետութեան դեսպանութիւն

Share

We use cookies to offer you the best online experience. By continuing to use our website, you agree to the use of cookies. Learn more...

"I accept"