Հինգշաբթի, 23 Մայիս 2013

Եղեռնի 97-ամեակը Ալեքսանդրուպոլսում

ՏպելԷլ.փոստ

Դասաւորում - Յունահայ կեանք

Ապրիլի 22-ին առաւօտեան ժամը 11։30-ին արդէն իսկ լեփ լեցուն էր Ալեքսանդրուպոլսի քաղաքապետարանի դահլիճը։ Ժողովրդի բազմութիւնը իր ներկայութեամբ եւս մէկ անգամ ուզում էր համայն մարդկութեանը ասել, որ անցեալը չի մոռացուել եւ չի մոռացուի, եւ իրենց ներկայութեամբ յարգանքի տուրքն էր մատուցում 1.5 միլիոն զոհերի յիշատակին։

Միջոցառմանը ներկայ էին հայ եւ յոյն քաղաքական գործիչներ, տարբեր թաղային մարմինների ատենապետներ եւ ներկայացուցիչներ։ Նաեւ իր ներկայութիւնն էր ցուցաբերել Յունաստանում Հայաստանի դեսպանութեան հիւպատոս Մ. Մելիքեանը։
Հայ Դատի Յանձնախումբի կազմակերպութեամբ տեղի ունեցած քաղաքական ձեռնարկի գեղարուեստական ծրագիրը  բովանդակալից կերպով կազմակերպուած էր Ալեքսանդրուպոլսոյ «Արամ Խաչատրեան» համազգային մշակութային միութեան  նախաձեռնութեամբ:
Օրուայ բանախօս հիւրն էր հրաւիրուած Աթէնքից պատմական գիտութիւնների տոքթ. Վլասիս Աղծիտիսը, որը շատ մանրակրկիթ ձեւով ներկայացրեց  հայերի ցեղասպանութեան կազմակերպող ոճրագործներին եւ նրանց կատարած վայրագութիւնները։
Իր խօսքով նաեւ ներկայացաւ քաղաքի քաղաքապետ Էվանկելոս Լամբակիսը, որը նաեւ մեծ զարմանք արտայայտեց տեսնելով հայերի այսքան մեծ բազմութիւն, այսուհետեւ դեսպանութեան հիւպատոս Մ. Մելիքեանը ասելով, որ ուր էլ լինենք պարտաւոր ենք նման արարողութեանը պարտաւորուած կերպով ներկայ գտնուել։ Վերջում Թաղային խորհրդի ատենապետուհի Լ. Սարգսեանը աւելացրեց՝ այստեղ մենք ենք, որ ամէն ջանք պիտի տանենք, որ մեր փոքրիկ Հայաստանը մեր եկեղեցով հանդերձ պահենք ու զօրացնենք։
Վերջանալուն պէս ծրագրի երկրորդ մասն, որը կրում էր աւելի գեղարուեստական բնոյթ, կազմակերպուած էր Համազգային մշակութային միութեան նախաձեռնութեամբ։ Դահլիճը հէնց առաջին վայրկեաններից արդէն արցուքով էր ողողուել, երբ Ալեքսանդրոպոլի Տարօնեան վարժարանի սաները Արա Գէորգեանի «Ատանա» երաժշտութեան տակ իրենց յարգանքի տուրքն մատուցեցին «Ծիծեռնակաբերդ» մակետ  սիմվոլի առջեւ մոմով ու ծաղիկով։ Ծրագրի նախաբանը ներկայացուեց շատ յուզիչ ու մատչելի կերպով Լուսինէ Սահակեանի եւ Դաւիթ Տօնեանի կողմից որոնց ջանք ու եռանդ չէին խնայել իրենց խօսքը փոխանցելու ներկաներին։
Ծրագրի ողջ ընթացքը կառավարւում էր դուդուկի քնքուշ  հնչողութեամբ, որը կատարեց Անդրանիկ Գիւլզադեանը։ Ասմունքեցին «Ղօղանջ Եռեռնականից» իրենց խրոխտ ու հմայիչ ձայնով Դիանա Իոանիսեանը, Վահէ Սոնեանը, Ռուզաննա Բայրամեանը, նրանց ասմունքն էր, որ կարծես ներկաների ցասումն ու բողոքը  դէպի ոճրագործները էլ աւելի էր կրկնապատ- կըւում, նրանց ասմունքն էր, որ ներկաների աչքերում    էր լեցուել, սակայն այդ ամէնին ներկայ էր հայկական բուն երաժշտութիւնը (կվինտետ), որոնք կարողանում էին մերթ ընդ մերթ հանգստացնել ներկաները իրենց կատարմամբ, որի ժամանակ լսուեց «Գարունա», «Կռունկ», «Էշխեմդ» կտորները։ Յասմիկ Տիգրանեանի քանոնի ելեւէջները հանդարտութիւն էր բերում ներկաներին։
Բելլա Դագդալիանիդու-Խաչատրեանի, Անգելին Լալաբեկովայի, Ելենա Սադոյեանի, Յասմիկ Տիգրանեանի եւ Անդրանիկ Գիւլզադեանի «Կռունկ»ի կատարմամբ կարծես բոլորը մի պահ հայրենիք վերադարձան։
Հանդարտուած, ուշի-ուշով ունկնդրում էին ծրագրի մնացած մասը։ Իսկ ամենից վերջում կազմակերպութեան ղեկավարի խրոխտ ձայնով ներկաները կոչ  արուց Արա Վարդանեանը Շիրազի խօսքերով՝
Մեզ են գլխից են զարկել, բայցն նորէն
հայերն ապրել են, ապրում են, կ'ապրին
Հազար դարեր են զարկել, բայց նորէն
հայերն ապրել են, ապրում են, կ'ապրին
Եղեռնազար ել եղանք, բայց նորէն հայերն ապրել են, ապրում են, կ'ապրեն։
Այնուհետեւ դահլիճից բազմութիւնը երթի ելաւ դէպի հայկական եկեղեցու բակում տեղադրուած խաչքարը, որտեղ էլ զոհերի յիշատակին կատարուեց հոգեհանգիստի արարողութիւն եւ ծաղկեպսակների զետեղում։



ԱԼԵՔՍԱՆԴՐՈՒՊՈԼՍԻ ՀԱՄԱԶԳԱՅԻՆԻ ԱՏԵՆԱՊԵՏ
ԱՐԱ ԱՂԱՋԱՆՑ ՎԱՐԴԱՆԵԱՆ

Share
κατοχυρώσεις ονομάτων.....