Դասաւորում - Յուշատետր
Երկուշաբթի, 17 Յունիս 2013 07:14
Յունիս 17ին հայ մարդը կ'ողբայ անժամանակ կորուստը անզուգական Պարոյր Սեւակի։
42 տարի առաջ, Յունիսի այս օրը, ինքնաշարժի ճամբու արկածի մը զոհ գնաց հայ ժողովուրդի հանճարեղ բանաստեղծներուն վերջին ներկայացուցիչը։
Դասաւորում - Յուշատետր
Ուրբաթ, 14 Յունիս 2013 06:56
Յունիս 14ի այս օրը, 45 տարի առաջ, 86 տարեկան ծերունազարդ հասակին, Պոսթընի մէջ վախճանեցաւ հայ քաղաքական մտքի մեծավաստակ մշակներէն Ռուբէն Դարբինեան, որուն անունին անջնջելիօրէն կապուած պիտի մնայ նուաճումը հայ մամուլի կոթողական փառքերէն մէկը հանդիսացող «Հայրենիք Ամսագիր»ի հրատարակութեան։
Դասաւորում - Յուշատետր
Հինգշաբթի, 13 Յունիս 2013 06:43
Հայկական գեղանկարչութեան հանճարեղ վարպետին՝ Մարտիրոս Սարեանին ուղղուած իր նամակներէն մէկուն մէջ, հայոց քնարերգութեան մեծ վարպետը՝ Աւետիք Իսահակեան գրած է.
¬ «Կոմիտասի երգերի եւ քո գոյների մասին խօսում են որպէս բառերով անթարգմանելի հրաշքների մասին։ Բայց դա այնքան էլ ճիշդ չէ։ Հայաստանում կայ
Դասաւորում - Յուշատետր
Չորեքշաբթի, 12 Յունիս 2013 06:02
Յունիս 12ի այս օրը կը լրանայ ծննդեան 100ամեակը հայկական գեղանկարչութեան եւ գծագրական արուեստի տաղանդաւոր դէմքերէն Արա Պեքարեանի, որուն անունը արժանացած է մեծն Մարտիրոս Սարեանի եւ մեծատաղանդ Յակոբ Կոջոյեանի կողքին, իբրեւ կրտսեր սերունդի ներկայացուցիչ, յիշատակուելու պատիւին։
Դասաւորում - Յուշատետր
Երեքշաբթի, 11 Յունիս 2013 05:55
71 տարի առաջ, 1942ի ենթադրաբար Յունիս 11ին, Ռուսաստանի խորերը՝ Չելիաբինսկի քաղաքի մերձակայքը, աքսորի մէջ վախճանեցաւ հայ ժողովուրդի մեծարժէք գիտնականը՝ հայկական հնագիտութեան հիմնադիրներէն վաստակաշատ հայագէտ Աշխարհբէկ Քալանթարը։
Խորհրդային խորշակին՝ ստալինեան «մաքրագործումներուն» մեծ զոհերէն եղաւ հայագիտութեան այս հսկան, որ երկար տասնամեակներ անտեսումի եւ
Page 1 of 97